Լրահոս 24/7

Asekose.am-ը ներողություն է խնդրում Խաչատուր Սուքիասյանից և ՌԱՆ ՕԻԼ ընկերությունից՝ սուտ լուրեր տարածելու համար

Հերքում.
«Ասեկոսե» ՍՊԸ-ի www.asekose.am կայքում 25.03.2021 թվականին՝ ժամը 17:54-ին և 21:46-ին տեղադրվել են «Փաշինյանի «սրտի օլիգարխ» Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում» և «Խաչատուր Սուքիասյանի ներկրած անորակ վառելիքի պատճառով հաճախորդների մեքենաների շարժիչները շարքից դուրս են գալիս» վերտառությամբ հոդվածներ:

Նշված հոդվածների առնչությամբ պարոն Խաչատուր Սուքիասյանը և «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն դիմել են դատական պաշտպանության և պահանջել հրապարակայնորեն ներողություն խնդրել, դատարանի վճիռը հրապարակել, զրպարտություն համարվող փաստացի տվյալները  հրապարակայնորեն հերքել, ինչպես նաև փոխհատուցում վճարել:

Հայտնում ենք, որ «Ասեկոսե» ՍՊԸ-ն նշված հրապարակումները արտատպել է ոչ պաշտոնական լրատվական գործունեություն իրականացնող Մեդիապորտ և Դեժավյու տելեգրամյան ալիքներում առավել վաղ կատարված ճիշտ նույն հրապարակումներից:

Հետագայում, սակայն, պարզվել է, որ հրապարակումներում տեղ գտած տեղեկատվությունը հիմնավորված չէ և չի համապատասխանում իրականությանը:

«Ասեկոսե» ՍՊԸ-ն սույնով հայտնում է, որ մտադրություն չի ունեցել վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորել անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը և ներողություն է խնդրում պարոն Խաչատուր Սուքիասյանից և «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ից վերջիններիս վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելու համար:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

5 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

5 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

6 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

6 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

6 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

7 hours ago