

Թաթուլ Հակոբյանը գրում է․
Նա երեկ հերթական անգամ, որպեսզի ավելի համոզիչ դարձնի իր պնդումը, որ Շուշին և 7 շրջանները հանձնվել են Ադրբեջանին, հերթական անգամ խոսեց հայտնի 5 միլիարդի մասին, միաժամանակ պնդելով, որ Հադրութից մինչև Շուշի ադրբեջանական բանակը անցել է՝ չհանդիպելով դիմադրության, որ իբր խրամատներ չեն փորվել:
Պարոն Քոչարյանը 10 տարի եղել է ՀՀ առաջին դեմքը: Նրա պնդումը ուղղակի չի համապատասխանում իրականությանը, եթե չասենք՝ վիրավորական է ընկածների ու վիրավորների հասցեին: Հադրութից մինչև Քարին Տակ և Շուշի ընկած հատվածներում՝ նույն Շուշիում, Քարին Տակում, Սղնախում, Ավետարանոցում և այդ գծի վրա ընկած մյուս բնակավայրերում ընթացել են արյունալի մարտեր, հարյուրավոր մարդիկ են զոհվել ու վիրավորվել:
Ադրբեջանցիները Հադրութից Շուշի հատվածը անցել են ուղիղ մեկ ամսվա ընթացքում և այդ ժամանակահատվածում եղել են բազմաթիվ արյունալի մարտեր: Այս մասին հավանաբար արժե ժամանակագրորեն ներկայացնել, թե ինչպես են ընթացել մարտերը: Բայց դրա համար ժամանակ է պետք: Բայց պետք է անել, թեկուզ ոչ հիմա:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…