Լրահոս 24/7

Արարատ Միրզոյանը ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը hոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին։

«Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-շվեդական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան` ընդգծելով տարբեր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը»,- հայտնում են ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել շվեդական կողմին՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցության առնչությամբ, ինչը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը։ Կարևորվել է նաև Հայաստանի և Շվեդիայի միջև զարգացման համագործակցության ամրապնդումը և Շվեդական զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագրերը:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի՝ Արարատ Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում նախարար Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։

Թիվ 1

Recent Posts

Զանգեզուրը մեզ համար մնում է կարմիր գիծ․ ԻՀՊԿ

Իրան-Հայաստան զորավարժությունները մեղմ, բայց հստակ պատասխան են «Զանգեզուրի միջանցքի» շուրջ աճող լարվածությանը, Զանգեզուրը մեզ համար…

15 minutes ago

Սիրիայում ամեն ինչ նոր է սկսվում. Հարավային Կովկասը կխնայվի՞

Չնայած Իսրայելը եւ Թուրքիան հաստատել են, որ կողմերի պատվիրակություններն ապրիլի 9-ին Բաքվում առաջին «տեխնիկական հանդիպումն…

52 minutes ago

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպել են

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ։ Այդ մասին նա հայտնել է…

16 hours ago

Միրզոյանը Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի պանելային քննարկման

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ…

16 hours ago

Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Կառավարության որոշմամբ Օմանի Սուլթանությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը՝ Մասկատ: Ըստ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծի…

16 hours ago

Ստամբուլում շարունակվում են զանգվածային ցույցերը

Մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ակցիաները չեն դադարում: Ստամբուլում զանգվածային…

16 hours ago