Արժեքներ

5 միստիկ ֆիլմ՝ աշնան երեկոների համար

 The Exorcist

1973թ.-ին թողարկված այս ֆիլմը շարունակում է մնալ բոլոր ժամանակների ամենասարսափելի ֆիլմերից մեկը: Այն հիմնված է մի գրքի վրա, որը պատմում է Ռոնի Դո անունով մի տղայի մասին: Վերջինիս մեջ, ասում են, ապրում էր հենց ինքը սատանան: Սկզբում նրա ծնողները բարկացած ձայներ ու ճռճռոց էին լսում, ասես ինչ-որ մեկը կահույքն էր տեղափոխում: Հետո երեխայի մարմնի վրա հետքեր սկսեցին հայտնվել: Նրանք հավատացած էին, որ նրանց տանը ոգի կա, ուստի որոշեցին տեղափոխվել: Նոր տանը նույնպես այս ամենը շարունակվում էր: Տղան խոսում էր այնպիսի լեզվով, որի մասին ոչ ոք չէր էլ լսել: Նրանք որոշեցին դիմել մի քահանայի, որն էլ այդ չար ուժը վանելու փորձեր սկսեց անել: Փորձերը մոտ մեկ տարի տևեցին, ու յուրաքանչյուր անգամ, երբ փորձում էին վանել այդ ուժը, կահույքը սենյակի մի ծայրից մյուսն էր շարժվում, օրհնված ջուրը շպրտվում էր և այլն: Հենց այս պատմության հիման վրա էլ գրվել է “The Exorcist” գիրքը, որի հեղինակը ուշադրությունն իրական դեպքից մի փոքր շեղելու համար փոխել է հերոսին ու ներկայացրել որպես 12-ամյա մի աղջիկ:

The Shining

Գրող Ջեք Տորենսը աշխատանքի է տեղավորվում Կոլորադոյի լեռներում գտնվող մի մեծ հյուրանոցում որպես ձմեռային պահակ: Նա այնտեղ է տեղափոխվում կնոջ՝ Ուենդիի, և որդու՝ Դեննի հետ։ Հյուրանոցի տնօրենը Ջեքին պատմում է, որ նախկին աշխատակից Դելբերտ Գրեյդին սպանել էր իր կնոջը և երկվորյակ աղջիկներին։ Ջեքն ուշադրություն չի դարձնում այդ պատմությանը և իզուր…

The Conjuring

Այս պատմությունը 1971թ.-ին նոր տուն տեղափոխված մի ընտանիքի մասին, որտեղ 5 աղջիկ երեխա կար: Նրանք սկսել են փոքր տարօրինակություններ նկատել՝ հետքեր նոր մաքրված հատակին, տարբեր իրերի ինքնուրույն տեղափոխություններ: Այնուհետև սկսեցին տեղի ունենալ ավելի վախեցնող բաներ՝ անկողինները հայտնվում էին առաստաղներին, խաչերը գլխի վրա էին շրջվում ու սառը օդ էր լինում տանը: Պարզվում է 1800-ականներին այդ տանն ապրում էր մի կին, որը, ըստ տեղեկության, սատանայապաշտ էր, ու մեղադրվում էր հարևան երեխաներից մեկի սպանության մեջ:

The Possession

Ֆիլմը թողարկվել է 2012թ.-ին ու պատմում է մի փոքր փայտե տուփի մասին, որ գնում են ֆիլմի հերոսները՝ հայր ու աղջիկ: Տուփը բացելուն պես սկսում են տարօրինակ բաներ կատարվել, իսկ ավելի ուշ՝ աղջիկը դառնում է չար ոգու «տունն» ու «խաղալիքը»: Ֆիլմի հիմքում ընկած է իրականում գոյություն ունեցող մի տուփի պատմություն: Մարդիկ, որոնք գնում էին տուփը, միանգամից վաճառում կամ ետ էին վերադարձնում այն՝ պնդելով, որ տարօրինակ բաներ են լսում ու տեսնում: Տունը կարծես լցվում էր չար ոգով, նրանք վատ հոտ էին առնում ողջ տնից ու սարսափելի երազներ տեսնում, որից հետո արթնանում էին կապտուկներով  և վնասվածքներով՝ ասես ամերազն իրական է եղել:

Now You See Me

Կրիմինալ թրիլլերը պատմում է չորս տաղանդաշատ աճպարար-իլյուզիոնիստների մասին, որոնց կախարդությունները դիտելու են գալիս բոլորը: Իրակա՞ն է նրանց ուժը, հնարավո՞ր է կախարդություններ և աճպարարություններ անել, թե՞ այդ ամենը խաբեություն է: Գուցե անվտանգ թվացող ֆոկուսի տակ թաքնված է մեծ պլան: Գուցե նրանք այս ամենով փորձում են ուշադրությո՞ւն շեղել:

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային…

24 seconds ago

Կուրսկի մարզում ավարտին է հասցվում հակառակորդի ջախջախումը. Պուտին

Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…

24 minutes ago

Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Բայրամով

Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ…

37 minutes ago

Պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել խաղաղության համաձայնագրի ներքո. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է…

40 minutes ago

Թրամփն ու Պուտինը վստահում են միմյանց. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը…

57 minutes ago

Եկամուտների հայտարարագիր է լրացրել արդեն 12 հազար քաղաքացի. ՊԵԿ նախագահ

Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում արդեն 12 հազար քաղաքացի լրացրել է հայտարարագիրը: Այս մասին…

1 hour ago