ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցներին Փոստի համաշխարհային օրվա կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հարգելի՛ գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ Փոստի համաշխարհային օրվա կապակցությամբ: Չնայած ամբողջ աշխարհում սրընթաց զարգացող տեխնոլոգիական գործընթացներին՝ փոստային կապը չի կորցնում իր արդիականությունը, շարունակում է մնալ մարդկանց միջև հաղորդակցության ամենահայտնի և արդյունավետ միջոցը՝ զարգանալով, վերազինվելով առաջատար տեխնոլոգիաներով, ընդլայնելով գործունեության շրջանակները, դառնալով թվային աշխարհի անքակտելի մասը, իրար կապելով մոլորակի քաղաքները մեկ փոստային տարածության մեջ:
Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի՝ «ՀայՓոստի» աշխատանքի նշանակությունը շատ մեծ է մեր երկրի տնտեսական ու հասարակական կյանքի առաջընթացի համար: Ոլորտի զարգացումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը էապես կախված են յուրաքանչյուր փոստային աշխատողի նվիրվածությունից և գործի հանդեպ բարձր պատասխանատվությունից։
«ՀայՓոստն» այսօր ունի հսկայական տնտեսական և մարդկային ներուժ, լայնածավալ ենթակառուցվածք ամբողջ երկրում, ինչի շնորհիվ բնակչությանը մատուցվում է ոչ միայն փոստային, այլև ժամանակակից տեղեկատվական, ֆինանսական ծառայություններ, որոնք անընդհատ ընդլայնվում են:
Մաղթում եմ ձեզ հաջողություններ, բեկումնային ծրագրեր, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, առողջություն, բարեկեցություն, դրական տրամադրություն»:
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…
ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 18-ին կայացել է ՓՄՁ…
Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կարծում է, Ուկրաինայում կարող են ամբողջական հրադադարի հասնել մի…
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 2024 թվականի կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) կատարման ընթացքն…