ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն արդյունավետ է գնահատել։
«Հանդիպեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։Հանդիպումը բավական արդյունավետ էր։ Քննարկեցինք ինչպես երկկողմ օրակարգը, այնպես էլ իրավիճակը տարածաշրջանում։ Կշարունակենք շփումները՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,-գրել է ՀՀ վարչապետը Twitter-ում։
Հիշեցնենք, աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։














