«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն
Մինչ «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամին անցնելը ցանկանում ենք մի
քանի նախադասությամբ ներկայացնել «Ռեստարտ» նախաձեռնությունը, քանի որ հիմնադրամը
հիմնվել է հենց «Ռեստարտ» նախաձեռնության կողմից։
«Ռեստարտ» նախաձեռնությունը իր գործունեությունը
մեկնարկել է 2018 թվականի հունվարից։ Նախաձեռնության նպատակներն էին բուհական
համակարգում բարեփոխումներ իրականացնելը և ՀՀ-ում կրթության և գիտության որակի
բարձրացմանն ուղղված քայլեր կատարելը։ «Ռեստարտ» նախաձեռնությունը սկզբնական
շրջանում, մինչև «Թավշյա» հեղափոխությունը, գործում էր միայն ԵՊՀ-ում։ Սկզբնական
շրջանում «Ռեստարտի» կողմից բարձրաձայնվում էին ԵՊՀ-ում առկա տարբեր խնդիրներ՝
սանիտարահիգիենիկ խնդիրներից մինչև բուհական ինքնավարության և կրթության որակի հետ
կապված խնդիրներ։ Այնուհետև հեղափոխությունից հետո «Ռեստարտի» գործունեությունը
շեշտակի ընդլայնվեց․սկսեցին հիմնվել ռեստարտական խմբեր Հայաստանի մոտ 15 բուհերում։
Այս ակտիվացումը և ընդլայնումը կապված էր հեղափոխական շրջանում «Ռեստարտի»
անդամների ակտիվության հետ, որն էլ «Ռեստարտ» նախաձեռնությանը դարձրեց բավականին
հայտնի և հեղինակավոր կազմակերպություն։ Բայց «Ռեստարտը», հավատարիմ մնալով իր
սկզբունքներին, չդարձավ քաղաքական հայտ ներկայացնող որևէ խումբ և այդպես էլ մնաց
որպես ուսանողական նախաձեռնություն։
1 տարվա ընթացքում նախաձեռնության անդամներին հաջողվեց հիմնել ուսանողական
լրատվական, կազմակերպել դիտորդական առաքելություններ պառլամենտական և ՏԻՄ ընտրություններում, ստեղծել հետազոտական դեպարտամենտ և, այս
ամենին զուգահեռ, հիմնել ուսանողական հիմնադրամ։ Այսինքն՝ «Ռեստարտ» գիտակրթականբարեգործական հիմնադրամը հանդիսանում է «Ռեստարտ» նախաձեռնության գործունեության
ճյուղերից մեկը և նպատակ ունի աջակցել սոցիալական ծանր պայմաններում գտնվող
ուսանողներին։
«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության մասին մանրամասները կարդացեք հղումներում՝ .facebook.com
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…