Լրահոս 24/7

Համանախագահների հետ նախ հումանիտար հարցերը լուծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ հանդիպմանը նախ հումանիտար հարցերին լուծում տալու, հայ գերիներին վերադարձնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՝ անդրադառնալով Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպումներին:

Միրզոյանը նախ փաստեց՝ ՀՀ-ն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումը՝ ընդգծելով, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն այս ֆորմատով խաղաղ բանակցությունների միջոցով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում:

«Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ նախ քննարկել և փորձել լուծում տալ հումանիտար հարցերին, ինչպիսիք են հայ ռազմագերիների ազատ արձակումը, անհետ կորած զինվորների և քաղաքացիական աձանց ճակատագրի հետագա պարզաբանումը, աշխատանքներն այդ ուղղությամբ, ադրբեջանական վերահսկողության տակ մնացած հայկական մշակութային հուշարձաններին հասանելիությունը և մի շարք այլ խնդիրներ, ապա հետագայում ձեռնամուխ լինել համանախագահության մանդատի հիմնական կոմպոնենտի՝ ԼՂ կարգավիճակի շուրջ քննարկումներին»,- ասաց Միրզոյանը:

Նյու Յորքում կայացած հանդիպումների շրջանակում խոսվել է Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցի նախապատրաստման մասին: Մոտ օրերս այս հարցի վերաբերյալ հստակեցում կլինի:

Իսկ հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և նրանց հետ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հետագա հանդիպումներ սպասվո՞ւմ են, արդյոք, Միրզոյանն ասաց, որ ձեռք է բերվել առնվազն պայմանավորվածություն՝ գործընթացը շարունակելու և նոր հանդիպում կազմակերպելու:

Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Ադրբեջանը մինչև օրս ամբողջությամբ չի վերադարձնում հայ գերիներին:

Թիվ 1

Recent Posts

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

26 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

48 minutes ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

1 hour ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

1 hour ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

2 hours ago

Իսրայելը զգուշացրել է ՀԱՄԱՍ-ի վրա առավելագույն ճնշում գործադրելու մտադրության մասին

Իսրայելն առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա բոլոր միջոցներով՝ հայտնել են երկրի վարչապետի աշխատակազմից՝ մեկնաբանելով The…

2 hours ago