Լրահոս 24/7

Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի հիվանդանոցային համակարգերի պատվիրակությանն ու Ֆրանսիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգերի՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի «Assistance publique – Hôpitaux de Paris» (AP -HP) պատվիրակությանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի առողջապահության նախարարության և ֆրանսիական բուժհաստատությունների միջև գործակցության հեռանկարները:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխումների ծրագրային բաղադրիչները:

Կողմեր քննարկել են առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագրի ներդրման հարցում ֆրանսիական փորձը կիրառելու հնարավորությունները, իսկ «AP–HP» գլխավոր տնօրեն Մարտեն Իրշը ներկայացրել է Ֆրանսիայի բժշկական ապահովագրության համակարգի առանձնահատկությունները:

Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ առաջիկա բարեփոխումները պետք է ուղեկցվեն առողջապահական ծառայությունների որակի հավաստագրման համակարգի ներդրմամբ և մասնագետների շարունակական վերապատրաստմամբ:

Առողջապահության նախարարը անդրադարձել է նաև Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի պետական ծրագրին` կարևորելով հայ մասնագետներին վերապատրաստելու և քաղցկեղի դեմ պայքարում ֆրանսիական հեղիանակավոր հիվանդանոցների փորձը կիրառելու հնարավորությունները:

Քննարկված հարցերին ինստիտուցիոնալ ուժ հաղորդելու համար առողջապահության նախարարության և «АP-HP»-ի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի», – ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի պահանջները լեգիտիմ չեն. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններին՝…

7 minutes ago

Թրամփը հայտարարել է՝ ԵՄ երկրները թալանել են ԱՄՆ-ն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը թալանել է Միացյալ…

16 minutes ago

Ընդդիմադիրները եկել են ոչ թե ձեզ պաշտպանելու, այլ՝ դիվիդենտներ ստանալու. Սիմոնյանը՝ Աղազարյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարց է ուղղել պատգամավոր Հովիկ Աղազարյանին՝ քրեական գործի մասին ե՞րբ է…

37 minutes ago

Երեք տարում կհասնենք մինչև 80% ապահովագրական ծածկույթի. Ավանեսյան

Թվային առողջապահական ապահովագրության ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի` «ALAN» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ…

53 minutes ago

Արարատ Միրզոյանը կմեկնի Ղազախստան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ…

1 hour ago

ՊԵԿ նախագահը մասնակցել է «Թվային փոխակերպման առաջնորդություն» աշխատաժողովին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկա է եղել Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվող…

1 hour ago