Լրահոս 24/7

Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ աշխատում է ԼՂ հարցով տևական համաձայնագրի ուղղությամբ

Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքման ուղղությամբ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

«Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք մեր ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ աշխատում ենք, որ առաջ մղենք ԼՂ վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը»,- ասել է դեսպանը:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք հարկավո՞ր է սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների արագացում՝ դեսպանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ արդեն իսկ ակտիվացել է Նյու Յորքում: «Մենք միայնակ չենք։ Կարծում եմ` Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նույնպես շարժվեն»,- ասել է նա:

Վերջերս Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ պայմանավորվել են նախևառաջ լուծում տալ հումանիտար հարցերին, ինչպիսին է, օրինակ, հայ բոլոր գերիների վերադարձը Ադրբեջանից:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում շարունակվում են բողոքները

Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ…

22 minutes ago

ՄԹ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…

1 hour ago

Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…

2 hours ago

Պուտինը պատերազմը երկարաձգելու առիթներ է ստեղծում, Թրամփի նյարդերը տեղի՞ կտան

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…

3 hours ago

Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…

4 hours ago

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Չեռնոգորիայի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…

5 hours ago