Լրահոս 24/7

Խաչատուր Սուքիասյանի կոչը՝ գործարարներին

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյանը Ֆեյսբուք սոցցանցի իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Կոչ եմ անում Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները մասնակցեն ԵԱՏՄ պետությունների պետական գնումների մրցույթներին, որը կազմում է տարեկան 135 միլիարդ դոլար

Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրաշրջանառության տարեկան ծավալը գերազանցում է 2 մլրդ դոլարը: 2021 թվականի միայն առաջին ութ ամիսներին այն կազմել է 1 մլրդ. 38 մլն. դոլար` Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 30.7 տոկոսը։ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 522 մլն. դոլար, իսկ ներմուծումը՝ 1 մլրդ. 15 մլն. դոլար:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 30.9 տոկոսով, իսկ ներմուծման ծավալները` 4 տոկոսով: Սակայն նույնը չի կարելի ասել Ռուսաստանի Դաշնության պետական գնումներին Հայաստանի Հանրապետության գործարարների մասնակցության ծավալների առումով: Այն դեպքում, երբ ԵԱՏՄ անդամ երկրներում պետական գնումների ընդհանուր ծավալը կազմել է 135 միլիարդ դոլար, միայն Ռուսաստանի պետական գնումները 115 միլիարդ դոլար են:

Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցության ծավալները Ռուսաստանի դաշնության պետական գնումներին շատ փոքր են: 2019 թվականին Ռուսաստանի Դաշնության պետական գնումներին Հայաստանի Հանրապետության կազմակերպություններից հաղթող է ճանաչվել միայն մեկ կազմակերպություն՝ 230 հազար դոլարի պետական գնման պայմանագրով, իսկ 2020 թվականին՝ տասը կազմակերպություն՝ 110 հազար դոլարի պետական գնման պայմանագրով։

Մեր գործարարները պարտավոր են մասնակցելու գնումների գործընթացին: Իրենց հետ պետք է խորհրդատվական ծառայություններն աշխատեն, կրթեն, իրազեկեն, փաստաթղթերի լրացման ձևերը սովորեցնեն, որպեսզի Հայաստանի կազմակերպությունները, որոնք ունեն մրցունակ ապրանքներ, մասնակցեն ՌԴ-ի պետական գնումների հայտերին:

Կոչ եմ անում, որ պատկան մարմինները, տնտեսվարող սուբյեկտների հետ այս մասով աշխատեն, իրազեկեն, աջակցեն, որպեսզի Հայաստանի տնտեսվարողները կարողանան մասնակցել Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների պետական գնումների մրցույթներին:

Թիվ 1

Recent Posts

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

1 hour ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

1 hour ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

2 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

2 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

2 hours ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

3 hours ago