Արցախ
15.10.2021

Ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են հոկտեմբերի 13-ից. Արցախի դատախազություն

Ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են հոկտեմբերի 13-ից. Արցախի դատախազություն

 ԱՀ գլխավոր դատախազն ու գլխավոր դատախազի տեղակալը հոկտեմբերի 14-ի ուշ երեկոյան մեկնել են Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նոր շեն համայնքում տեղի ունեցած դեպքի վայր, հանդիպել համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանի և զինվորականների հետ։

«Տեղում ծավալված քննարկումների արդյունքում պարզվել է, որ հայկական դիրքից ընդամենը 400 մետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից։ Դեպքի օրը տևական ժամանակ բացահայտ կերպով ուղիղ թիրախավորվել են մեր մարտական դիրքերը` ակնհայտ վտանգելով քաղաքացիական բնակավայրի անվտանգությունն ապահովող հայկական դիրքում ծառայություն իրականացնող անձանց կյանքն ու առողջությունը:

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմը արդեն թիրախավորել է հայ զինծառայողների վրանը ավելի մեծ տրամաչափի զինատեսակով, որի արդյունքում ունեցանք 6 վիրավոր, որոնցից երկուսի վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր: Վիրավորների կյանքը հնարավոր եղավ փրկել Նոր շենի համայնքի ղեկավարի ու զինվորականների աննախադեպ օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվում են քրեադատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- հայտնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

Մանր տրամաչափի զինատեսակներից կրակոցների տեսքով սադրիչ գործողություններ կատարվել են նաև Մարտունու շրջանի Հարավ և Մյուրիշեն համայնքների մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից:

Դեպքից անմիջապես հետո ռուս խաղաղապահները մեկնել են լարվածության օջախներ, որից հետո կրակոցները դադարել են:

ԱՀ դատախազությունը նշում է, որ Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները վկայում ենոր ադրբեջանական կողմը արցախաադրբեջանական շփման տարբեր հատվածներում փորձում է սադրիչ գործողություններով խուճապային տրամադրություններ ձևավորել խաղաղ բնակչության մոտորի իրագործման նպատակով սպանվեց նաև Մարտակերտի քաղաքային համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արամ Տեփնանցը:

Լրահոս
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ