Facebook

«Մի բան անելուց առաջ մի քիչ մտածեք». Վիլեն Գաբրիելյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բարի երեկո։ Եկել եմ բան ասեմ՝ կապված համացանցային աբսուրդի, ապատեղեկատվության շարունակական անվերահսկելի տարածման և մեր անլրջության հետ, քանի որ երեկվա դեպքի հետ կապված սկզբից ինչ ասես լսեցի ու կարդացի: Առարկայական օրինակով ասեմ, որ ավելի մատչելի լինի: Կհիշեք, որ մեր մոտից օգոստոսին երկու հոգի գերի ընկան, որոնք սկզբում մոլորվել էին, հետո գերի ընկել, իրենցից մեկն իմ զինակիցներից է: Եթե կհիշեք, սկբից գրեթե մի ամբողջ օր պաշտոական լուր չկար, որ մոլորվել էին, բայց լրատվականները ու ֆբ օգտատերերը ցնցում էին՝ պահանջելով պաշտոնական լուր տարածել, երկու-երեք ավել լայքի ու դիտումի համար:

Հիմա ինչ եմ ուզում ասել` մենք այ հենց այդքան անգրագետ, անմիտ, անպատասխանատու, խնդիրներին մատների արանքով նայելով և էմոցիաներից դրդված ենք գործում, քանզի փաստացի իրավիճակին չտիրապետելով, մոռանալով, որ հակառակորդը համացանցը համակարգային վերահսկում է, մարդկանց որոնք մոլորվել էին հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում և փորձում էին թաքուն դուրս գալ, մեր իսկ ձեռքով դարձրինք գերի, քանի որ հակառակորդին մոլորվելու մասին հրապարակային ազդանշան ենք տվել:

Հույս ունեմ հասկացաք ինչ եմ ասում: Մի քիչ մտածեք մի բան անելուց առաջ: Վստահ եմ՝ մի օր սովորելու ենք լինել շատ ավելի լուրջ, զգոն ու հավասարակշիռ»:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

8 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

9 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

12 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

12 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

13 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

13 hours ago