Գլխավոր
18.07.2019

«Ակտիվ քաղաքացի» ժամանակակից հարթակ

«Ակտիվ քաղաքացի» ժամանակակից հարթակ

«Ակտիվ քաղաքացի»-ն ժամանակակից հարթակ է՝ քաղաքացիների հետ Երևանի քաղաքապետարանի արդյունավետ փոխգործակցությամբ նոր նախագծերի և գաղափարների հայտմաբերման, առաջարկների ներկայացման և քննարկման համար:

Հարթակի ստեղծումը 2019թ. նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ կապն ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով:

Շնորհիվ «Ակտիվ քաղաքացի» հարթակի՝ երևանցիները հնարավորություն ունեն քաղաքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրը՝ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելով մայրաքաղաքի կյանքը:

Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքապետարանի համար առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց:

Հարթակը միջավայր է, որը, մայրաքաղաքի բարելավմամբ հետաքրքրված մարդկանց հավաքելու է մեկ վայրում՝ ստեղծելով ակտիվ քաղաքացիների համայնք, որին Երևանի իշխանությունը նաև կներկայացնի գաղափարներ՝ դրանք քննարկելու և կատարելագործելու նպատակով: Այս էլեկտրոնային գործիքը ավելի շոշափելի կդարձնի «մասնակցային կառավարում» հասկացությունը:

Կայքում գրանցված քաղաքացիների իսկության, առաջարկների քննարկման և քվեարկության արդյունքների թափանցիկությունն ապահովելու նպատակով ներդրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենաարդիական մեթոդները։ Բոլոր առաջարկները և քվեարկության արդյունքներն ամրագրվում են Blockchain տեխնոլոգիայի միջոցով՝ հաստատելով տվյալների հավաստիությունը և բացառելով կեղծիքը:

«Ակտիվ քաղաքացի» ծրագրի, ընթացակարգերի, ժամկետների, հարթակի աշխատանքի և այլ մանրամասների մասին կարելի է տեղեկանալ Հարթակի կանոններ և Հաճախ տրվող հարցեր բաժիններում:

activecitizen.yerevan.am

Լրահոս
Քամու հետևանքով վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներ
21:32
Քամու հետևանքով վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներ
Իրանն ու Իսրայելը պետք է գործարք կնքեն․ Թրամփ
19:46
Իրանն ու Իսրայելը պետք է գործարք կնքեն․ Թրամփ
Զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ չկան․ ԱԳՆ
17:16
Զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ չկան․ ԱԳՆ
Հայկական եռագույնը տոկունության և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
16:25
Հայկական եռագույնը տոկունության և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Իրանում հարձակման է ենթարկվել ՊՆ կենտրոններից մեկը
15:04
Իրանում հարձակման է ենթարկվել ՊՆ կենտրոններից մեկը
«Ոչ թե Լևոնը, այլ Ռիժկովը». Թաթուլ Հակոբյան
13:47
«Ոչ թե Լևոնը, այլ Ռիժկովը». Թաթուլ Հակոբյան
Նեթանյահուն ռազմաքաղաքական կաբինետի արտակարգ նիստ է հրավիրել
12:32
Նեթանյահուն ռազմաքաղաքական կաբինետի արտակարգ նիստ է հրավիրել
Չենք հավատում ԱՄՆ-ի պնդումներին, թե իրենք չեն մասնակցել Իրանի վրա հարձակմանը․ Արաղչի
11:45
Չենք հավատում ԱՄՆ-ի պնդումներին, թե իրենք չեն մասնակցել Իրանի վրա հարձակմանը․ Արաղչի
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը՝ Աղվերանում
18:33
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը՝ Աղվերանում
Թեհրանն այլևս պաշտպանված չէ․ Իսրայելի ՊՆ
18:31
Թեհրանն այլևս պաշտպանված չէ․ Իսրայելի ՊՆ
Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում
18:30
Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում
Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի դեմ
17:18
Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի դեմ
Ադրբեջանը Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում Զանգեզուրի միջանցքի հարցում․ Հաջիև
15:49
Ադրբեջանը Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում Զանգեզուրի միջանցքի հարցում․ Հաջիև
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Աբբաս Արաղչիի հետ
14:38
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Աբբաս Արաղչիի հետ
Դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ չեղարկվել են
12:57
Դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ չեղարկվել են