ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը չմասնակցելու փաստին։ «ՌԴ նախագահից հրավեր, ոնց որ թե, չեմ ստացել, բայց այսօրվա այս խոսակցությունը պակաս կարևոր չէ»,- ասել է նա:
Այս համատեքստում անդրադառնալով Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մասնակցելուն՝ նա ասել է. «Թուրքիայի նախագահից երդմնակալությանը մասնակցելու հրավեր էի ստացել և, հաշվի առնելով մեր օրակարգի առանձնահատկությունը, մասնակցել եմ»: