Հայաստան է գալիս հանրաճանաչ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, որը հանդես կգա Շառլ Ազնավուրին և Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգով:
Երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան): Որպես դիրիժոր հանդես կգա Հարություն Արզումանյանը, որպես մենակատար՝ Ֆեդերիկո Մոնդելչին։ Կհնչեն Շառլ Ազնավուրի և Միքայել Թարիվերդիևի ստեղծագործությունների նոր մշակումներ:
Ֆեդերիկո Մոնդելչիի յուրաքանչյուր ելույթ սպասված է Հայաստանում։ Սաքսոֆոնահարն առաջին անգամ չէ, որ ելույթ է ունենում մեր երկրում։ Նա մշտապես խոստովանում է՝ հայ հանդիսատեսը հրաշալի է, իսկ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունը հիանալի է համարում: Ամեն անգամ մեր երկրից մեկնելիս փաստում է՝ Հայաստան վերադառնալու մեծ ցանկություն ունի։
Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…
Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի քննարկումների մասին տեղեկություններ․ «Կասկադ…
«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…
Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…