Ադելը հինգ տարվա դադարից հետո թողարկել է իր առաջին երգը, որն արդեն գլխավորել է iTunes-ի շքերթները: Easy On Me սինգլը տասնհինգ ժամում ավելի քան 25 մլն դիտում է հավաքել YouTube-ում:
Երգչուհու խոսքով՝ սինգլը, և առհասարակ նոր ալբոմը, իր ամուսնալուծության մասին է: Երգչուհու նոր ալբոմը կթողարկվի ամսի 19-ին:
















