

Սյունիքում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ մանրամասներ է հայտնում Դանիել Իոաննիսյանը․
1. Տեղ գյուղում, ուր առավոտվանից ՔՊ-ն ընտրողների է բերում-տանում (այդ թվում` առանց համարանիշերի մեքենաներով), ժամը 14։30-ի դրությամբ 639 ընտրողներից 64-ը քվեարկել են օգնողի միջոցով։ Որպես կանոն, այդ օգնողները իրենք են որոշում, որ պիտի օգնեն ու քվեախցիկում ընտրողին չեն էլ հարցնում, թե ում է ուզում քվեարկի` պարզապես ընտրողի ներկայությամբ քվեարկում-գնում են։
2. Նույն գյուղում ՔՊ-ից ավագանու անդամի թեկնածու (ով Սյունիքի մարզպետի ազգականն է) սպառնացել է «Ապրելու Երկիր» կուսակցությունից ավագանու մեկ այլ թեկնածուի։
3. Գորիսում մենք հավաստի տեղեկություններ ենք ստացել «Առուշ Առուշանյան» դաշինքի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքի մասին։ Իրավապահները տեղեկացված են։
4. Տաղ և Գորիս համայնքների ղեկավարների պաշտոնակատարների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասով հանցագործության մասին հաղորդումներ ենք պատրաստում, շուտով կներկայացնենք դատախազություն։Այս և այլ դեպքերի մանրամասները կներկայացնեմ ժամը 17։00-ի Գորիսի «Գորիս» հյուրոնացում կայանալիք ասուլիսին։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…