

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Արյան կարմիր մեղքը կդարձնեիք ձյունաճերմակ, եթե հոժար լինեիք լսելու, լվացվելու և մաքրվելու։ Փրկագործության այլ ճանապարհ չկա, սուրն ուտում է նրանց, ովքեր մի մարդաչափ հող չեն թողնում եղբոր ոտքերի տակ։ Հիմա լռեք, ի սեր Աստծո։
Վանոյից սրբապատկեր կերտողները պակաս անպատկառ չեն այն անպատկառներից, որոնք խարխափում են սատանայական ագիտպրոպի ճիրաններում։ Ահա այսպես՝ շինծու բառերի շարաններ եկան արդարադատության փոխարեն և եղավ ամենը ճիշտ հերթականությամբ՝ Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը․․․
Չսրբված մեղքը ջրբաջան է՝ քո և Նրա միջև։ Սկսեք զրույցը։ Հավաքեք ողջ քաջությունը և խոստովանեք՝ Մարդն այսօրվա քո մետրն էր գրի, քո խոսքաշատ հրապարակների լռությունը, քո ծունկը՝ իջած հազարավոր հրեշտակ հոգիների սպանդի առաջ։ Ավելի մեծ ու թանկ զոհաբերություն մի սպասեք երկնքից՝ ի վերջո, սկսեք զրույցը, մի թողեք հոր ծանր անեծքը լույս որդիների վրա․ ծնրադիր հաղորդություն խնդրեք՝ հանուն նրա, ով գնաց մեր չսրբված, չլվացված մեղքերի համար։
Մի վախեցիր, գնա, եթե դեռ խիղճ ու միտք ունես՝ քո երկիրը ծածկող երկինքը քեզ հետ ծանր զրույց ունի․․
ՎԱՐԴ Սիմոնյան
17 հոկտեմբեր, 2021
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…