Լրահոս 24/7

ՀՕՊ միջոցները կկիրառվեն ՀՀ կառավարության որոշմամբ. 20 տարի չգործող կարգը հստակեցվում է

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց կառավարության ներկայացրած՝ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

«Հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են, ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում կամ ՀՀ նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս, ուղեկցել և ստիպել ՀՀ օդային տարածքում գտնվող օդանավին կամ այլ թռչող սարքի վայրէջք կատարել ՀՀ օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում: Իսկ եթե օդանավը կամ այլ թռչող սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ այլ թռչող սարքը»,- առաջարկվող նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` հավելելով, որ որպեսզի օրենքի այդ կարգավորումը գործի, հարկավոր է հստակեցնել, թե ինչ կարգով է կատարվելու այդ գործողությունը։

Նման կարգավորում «Պետական սահմանի մասին» օրենքում մինչև հիմա չկա։

«Կարգ սահմանված չէ, թե նման իրավիճակներում պետական կառավարման որ մարմինները պետք է իրար հետ աշխատեն։ Օրինակ` ԱԻՆ–ը, ՊՆ–ն պիտի իրար հետ համագործակցեն, ով պիտի հրաման տա, որքան ժամանակում պետք է տվյալ գործողությունները կատարվեն և այլն։ Օրենքի փոփոխությամբ կառավարությանը լիազորվում է, որպեսզի կարգ մշակի` այդ ընթացակարգերն ավելի հստակեցնելու համար»,– հայտնեց Սարգսյանը։Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը պարզաբանեց, որ 2001թ-ին ընդունված օրենքում արդեն 20 տարի է, ինչ նման իրավական բացթողում կա։

«Սա ուղղակի իրավական բացթողում է եղել, և չի սահմանվել, որ կառավարությունը լիազորություն ունի հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման կարգ սահմանել։ Պետք է օրենքում փոփոխություն կատարել և լիազորել կառավարությանը, որ այդ կարգը սահմանի, թե ինչ զինատեսակներ են կիրառվելու, ինչպես և ինչ կարգով»,- ասաց նա։

Քննարկման ավարտին «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ներկայացված նախագծի հետ կապված ընդդիմությւնը հարցեր հիմնականում չունի, բայց, հաշվի առնելով, որ պաշտպանության փոխնախարարը հստակ պատասխաններ չտվեց ՀՀ սահմանների ներկա վիճակին վերաբերող իրենց հարցերին, իրենք նախագծի քվեարկությանը չեն մասնակցի։Նախագիծը միայն մեծամասնության քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն և առաջիկայում կներկայացվի ԱԺ լիագումար նիստում։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

2 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

2 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

2 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

3 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

3 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

3 hours ago