Լրահոս 24/7

«10 մլն ծառ»-ի շրջանակում տարբեր կազմակերպություններ ծառատունկ կիրականացնեն

Նոյեմբերի 14-ին նախատեսված աշնանային համապետական ծառատունկին ընդառաջ այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ խորհրդակցություն-քննարկում է անցկացվել։

Քննարկվել են համապետական ծառատունկը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր՝ տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ, տնկիների, մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցեր։

Նախարար Ռոմանոս Պետրոսյանի առաջարկով աշնանային ծառատունկի ընթացքում կիրականացվի ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն։

Այս ծառատունկի ընթացքում տարբեր կազմակերպությունների և ընկերությունների անվճար տնկիներ և տարածքներ կհատկացվեն, որտեղ նրանք կարող են համապետական ծառատունկի օրը ծառատունկ իրականացնել։ Առաջիկա օրերին նախարարությունը կիրազեկի մասնակցության և դիմելու ձևաչափի վերաբերյալ՝ տրամադրելով տունկը համակարգողների կոնտակտներ։

Նոյեմբերի 14-ի համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է․

  • Շուրջ 200.000 փակ արմատային համակարգով տնկի հատկացնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնկարկներում նախանշված տարածքներում տնկելու համար,
  • 50.000 տնկի՝ մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ համայնքային հողերում ծառատունկ իրականացնելու համար,
  • 10.000 տնկի՝ դիմումատու կազմակերպություններին ու ընկերություններին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից նախանշած տարածքներում տնկելու համար։

Խորհրդակցությանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գ․ Գաբրիելյանը, նախարարության գլխավոր քարտուղար Գ․ Գուլյանը, նախարարի՝ ոլորտը համակարգող նորանշանակ խորհրդական Ս․ Գրիգորյանը, նախարարության Անտառային քաղաքականության վարչության պետի ժ/պ Ա․ Սահակյանը, Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ․ Ազիզյանը և ՊՈԱԿ-ների մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ՝ ծառատունկի աշխատանքներն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար։

Նախարարը հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել ծառատունկի համար հատկացված տնկանյութի մատակարարումը ճշգրիտ կազմակերպելուն։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago