

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստին, որին ներկա են եղել ազգային խորհրդարանների պատգամավորներ եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:
Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նախագահի տեղակալ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի բյուջետային եւ ֆինանսական շուկաների հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ելենա Պերմինովան:
Վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված են եղել ԱՊՀ ՄԽՎ գործունեության ընթացիկ ֆինանսավորման, վեհաժողովի բյուջեի ձեւավորման եւ կատարման հետ կապված հարցեր:
Քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ անդամ պետություններում հաջորդ պլանավորման ժամանակաշրջանի պետական բյուջեի մասին օրենքների ընդունման եւ 2022 թվականի վեհաժողովի աշխատանքային ծրագրի ֆինանսական աջակցության հարցերը:
Անդրադարձ է կատարվել վեհաժողովի ֆինանսական գործունեության վերաբերյալ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի որոշումների նախագծերին:
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…