Պարզաբանում. Վճարովի պայմանագրերը, որոնք մինչև հուլիսի 4-ն էին կնքվել, վերակնքվում են

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, մասնավորապես նշելով, որ քաղաքացիների ահազանգերը փաստում են, որ նախարարի հրամանը չի տարածվում մինչև հուլիսի 4-ը բուժում սկսած անձանց վրա։ Այն քաղաքացիները, որոնք պայմանագիր են կնքել բժշկական հաստատության հետ մինչև հուլիսի 4-ը, բայց բուժումը դեռ շարունակում են, ստիպված վճարում են մի ծառայության համար, որն արդեն անվճար է։

Խոսքը վերաբերում է հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումամբ հիվանդների ճառագայթային բուժմանը։

Առողջապահության նախարարությունը տեղյակ է խնդրին և այս պահին զբաղվում է իրավական կարգավորումներով։

Պետք է նշել, որ հուլիսի 4-ից որոշումն ուժի մեջ է մտել, սակայն եղել են պայմանագրեր, որոնք կնքվել են մինչև կառավարության որոշման փոփոխությունը։

Վճարովի պայմանագրերը, որոնք մինչ այդ էին կնքվել արդեն իսկ վերակնքման փուլում են, այսինքն գումարը գանձվելու է մինչև հուլիսի 4-ը փաստացի կատարված աշխատանքի համար, իսկ հուլիսի 4-ից հետո կատարված բոլոր աշխատանքներն իրականացվելու են պետական պատվերով և պացիենտներից գումար չի գանձվելու։

editors

Recent Posts

Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումն իրական է․ Կոբախիձե

Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վերամիավորումը հնարավոր է, եթե Վրաստանի ժողովուրդը համբերատար լինի. Նման կարծիք…

15 minutes ago

Բրատիսլավայում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը

Բրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել…

25 minutes ago

Իրականացվել է առաջին վճարումը անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում

Շուրջ 1900 անհուսալի վարկառուի համար, յուրաքանչյուրի եկամտային հարկի չափով, իրականացվել է անհուսալի վարկից ամսական մարում։…

50 minutes ago

Իրաքի պրոիրանյան զինյալ խմբերը պատրաստ են զինաթափվել

Իրաքում Իրանի աջակցությունը վայելող զինյալ խմբերը պատրաստակամություն են հայտնել զինաթափվելու՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր ռազմական հակամարտությունից…

1 hour ago

Երևանի համայնքային մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրականացնում…

1 hour ago

Իրանի իշխանությունները շատ ավելի հեռատես են և գործում են՝ առաջնորդվելով իրենց ժողովրդի շահերով

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մեր հանրությանը քաջ հայտնի է, որ ես մշտապես…

2 hours ago