Ի՞նչ հանցանք էր գործել 384.912 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված իսպանացին

Shantnews-ը գրում է,- Մեզանից շատերն են լսել կամ կարդացել, թե ինչպես են արտերկրի դատարանները պատիժ նշանակում 100, 200, նույնիսկ 300 տարի ժամկետով, սակայն, պարզվում է, որ դա առավելագույն չափը չէ:

Մարդկության պատմության մեջ ամենաերկար պատիժը ստացել է իսպանացի Գաբրիել Մարչ Գրանդոսը 1972թ.-ին: Նա դատապարտվել է 384.912 տարի ազատազրկման` այդ կերպ գրանցվելով նաև Գինեսի ռեկորդների գրքում:

Գաբրիել Գրանդոսը ոչ մարդասպան էր և ոչ էլ որևէ ահաբեկչական խմբավորման անդամ:
Բանն այն է, որ Գրանդոսն աշխատում էր Պալմա Դե Մայորկայի փոստատանը՝ որպես փոստատար, և իր աշխատանքի ողջ ընթացքում ոչնչացրել է 42.768 նամակ:

Տեղի օրենսդրությունը նախատեսում է 9 տարվա ազատազրկում՝ փաստաթղթերի կանխամտածված ոչնչացման համար:
Հենց այդքան էլ պատիժ նախատեսել են Գրանդոսի համար՝ աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր չառաքված նամակի համար:

Ի՞նչն էր չառաքելու պատճառը, պարզապես չի ցանկացել:

Կոնֆուցիոսն ասել է`ընտրիր քո սրտով աշխատանք, և դու ստիպված չես լինի աշխատել քո կյանքում ոչ մի օր:
Թող աշխատանքը կայուն եկամտին զուգահեռ նաև հաճույք պարգևի ձեզ:

Հաճելի աշխատանքային օր:

 

editors

Recent Posts

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…

2 hours ago

Երկրաշարժ Թուրքիայում

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…

3 hours ago

Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…

5 hours ago

ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն Անկարայում

Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…

6 hours ago

Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…

7 hours ago

Սպասվում է անձրև ու ամպրոպ, լեռնային շրւաններում՝ ձյուն

Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…

8 hours ago