Լրահոս 24/7

Երեք մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող շուրջ 135 շահառու ընդգրկվել է եռամսյա աշխատանքային պրակտիկայի ծրագրում

Կարևորելով սահմանամերձ համայնքների բնակիչների զբաղվածության ու կայուն եկամտի ստեղծման ապահովումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ հոկտեմբերի 1-ից իրականացվում է զբաղվածության ևս մեկ ծրագիր։ Ըստ այդմ՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում բնակվող շուրջ 135 շահառու ընդգրկվել է եռամսյա աշխատանքային պրակտիկայի ծրագրում։

Առաջնահերթությունը տրվել է գործազուրկ կանանց և նորավարտ երիտասարդներին, որոնք առաջին անգամ են մուտք գործում աշխատաշուկա: Միջոցառման նպատակն է մեղմել ճգնաժամի բացասական հետևանքները, բարելավել սահմանամերձ համայնքների բնակիչների կենսամակարդակը և զարգացնել նրանց մասնագիտական հմտությունները։ 

Նախագիծն իրականացվում է «Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում՝ Միացյալ Թագավորության «Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Թիվ 1

Recent Posts

ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց

Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…

28 seconds ago

Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…

18 minutes ago

2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան

2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…

39 minutes ago

Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…

46 minutes ago

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

18 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

19 hours ago