ՔՊ-ն հեղափոխական իր ամենակարևոր խոստումը պահել է՝ մենք ընտրությունները թողնում ենք ժողովրդին. Արմավիրի համայնքապետ

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերի համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկը Արմավիրի մարզի Արմավիր համայնքն է:

«Հայկական ժամանակը» Արմավիրի ներկայիս գործող քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հետ խոսել է Արմավիրում կատարված աշխատանքների, առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների և այլ հարցերի շուրջ:

– Պարոն Խուդաթյան, երեք տարի առաջ այս օրը Դուք ընտրվեցիք Արմավիրի քաղաքապետի պաշտոնում: Որո՞նք են այն բարեփոխումները, որոնք արվել են համայնքում Ձեր պաշտոնավարման օրոք:

– Այս երեք տարիների ընթացքում մենք բազմաբնույթ աշխատանքներ ենք իրականացրել՝ ասֆալտապատում, բակային հատվածների նորոգում, մանկապարտեզների նորոգում, մշակութային միջոցառումներ, լուսային ցանցի բարեկարգում, կոյուղատարերի կառուցում և այլն: Եթե առանձին բոլորը նշեմ, ապա ասֆալտապատվել են քաղաքի կենտրոնական և ոչ միայն կենտրոնական փողոցները, փոխվել է մի շարք համայնքների ջրամատակարարման համակարգը, նոր կոյուղի է կառուցվել, կառուցվել են մայթեր, տեղադրվել եզրաքարեր:

Նախորդ տարի 12 բակային հատվածներ են բարեկարգվել, տեղադրվել են խաղահրապարակներ: Վերանորոգվել են քաղաքի համար շատ մեծ կարևորություն ունեցող Չարենց-Երևանյան-Շահումյան փողոցները: Կապիտալ ասֆալտապատվել է Արարատյան փողոցը, որը քաղաքի համար կենսական նշանակություն ունի: Քաղաքում 20 կմ երկարությամբ լուսավորության նոր ցանց է անցկացվել, որը երկու անգամ ավելի շատ է, քան գոյություն ունեցող ցանցը, որը եղել է վերջին 30 տարիների ընթացքում: Կապիտալ նորոգվել է թիվ 4 մանկապարտեզի մի մասնաշենքը, ինչը 120 երեխայի նոր ընդունելության հնարավորություն է տվել: Թիվ 9 մանկապարտեզի մի մասնաշենքն է ամբողջովին վերանորոգվել և ջեռուցվել, թիվ 8 մանկապարտեզի մի մասնաշենքը նույնպես վերակառուցվել է, ինչը 60 երեխայի կրթելու հնարավորություն է տալիս: Կառուցվել են մի քանի պուրակներ, երեխաների համար ատրակցիոններ են տեղադրվել, ինչը մեծ «բում» էր առաջացրել քաղաքացիների շրջանում:

– Մարզերի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ երիտասարդները չեն կարողանում աշխատանք գտնել իրենց ծննդավայրում, այդ պատճառով գնում են մայրաքաղաք և այդպես էլ չեն վերադառնում հայրենի գյուղ կամ քաղաք: Ի՞նչ է անում քաղաքային իշխանությունը Արմավիրում այդ խնդիրը բացառելու համար:

– Ի տարբերություն շատ այլ համայքների՝ Արմավիրում այդ խնդիրն այնքան էլ ցայտուն արտահայտված չէ, քանի որ մենք մոտ ենք գտնվում Երևանին: Բացի դրանից, մեզ մոտ երիտասարդների մասնակցությունը և՛ պետական համակարգում, և՛ մասնավոր սեկտորում բավականին մեծ է: Բազմաթիվ երիտասարդ աշխատակիցներ ունենք քաղաքապետարանում և ենթակա կառույցներում, որոնց մեծ մասը վերջին տարիներին են աշխատանքի ընդունվել: Երիտասարդների մեծ ներգրավվածություն կա քոլեջներում, դպրոցներում:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

5 minutes ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

1 hour ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

3 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

4 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

6 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

6 hours ago