ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի

Վճռաբեկ դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի:

Քիչ առաջ նման որոշում կայացրեց Բարձրագույն դատական խորհրուրդը՝ այդպիսով մերժելով Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի դիմումները՝ Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջի վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը, որը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018թ-ի նոյեմբերի 8-ին, սակայն երդվել 2019թ-ի հուլիսի 15-ին, չի մասնակցել 2019թ-ի ընթացքում տեղի ունեցած ԲԴԽ 2-ից ավելի նիստի, մասնակցել է միայն սույն թվականի հուլիսի 15-ի նիստին։ Տավարացյանը, բացի այն, որ նիստերից բացակայելու հարգելի պատճառներ չի ներկայացրել, նաև իր չմասնակցած նիստերի վերաբերյալ չի հայտնել իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին։ Եվ, քանի որ ՀՀ դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվում են տարվա ընթացքում ԲԴԽ նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում, և իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում, խորհրդի երեք անդամները հրավիրել էին նիստ՝ Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով, որը սակայն մերժվեց:

 

editors

Recent Posts

Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի…

7 hours ago

Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճն այսուհետև ունի…

7 hours ago

Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ…

8 hours ago

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

8 hours ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

9 hours ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

9 hours ago