

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը անդրադարձել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը նշելով․
«Առանց Ռուսաստանի դա անել հնարավոր չէ »,- հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը «Վալդայ» փորձագիտական ակումբում, անդրադառնալով հայ-ադրբեջանական խնդրին և մասնավորապես սահմանազատման ու սահմանագծման հարցին: Պուտինը ասել է, թե քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել սահմանը ԽՍՀՄ շրջանում, Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում են:
Պուտինը «տենդեր» է հայտարարում, թե ով ավելի «բարձր գին» կառաջարկի քարտեզների համար, իհարկե այն շահի շրջանակում, որ իր համար դիտարկել կամ գծել է Ռուսաստանը տվյալ պարագայում:
Կա՞ արդյոք դրան այլընտրանք: Անկասկած է թերևս, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենք՝ երկկողմ ձևաչափով, որևէ կերպ չեն գտնելու այդ այլընտրանքը, հետևաբար միջնորդությունը գործնականում անխուսափելի է: Ըստ այդմ առաջանում է հարց, թե ինչ առաջարկ ունի որևէ այլ խաղացող, որ պատրաստ է միջնորդել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման գործընթացին:
Այդ մասին հայտարարություն անողները եղել են շատ, օրինակ Եվրամիությունը, ԱՄՆ ևս հայտնել է այդ հարցում կողմերին օգնելու պատրաստակամություն: Իհարկե, թվում է, որ հենց իրենք կողմերը պետք է ընտրեն միջնորդներին: Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ ընտրությունը կարող է կախված լինել այն բանից, թե սահմանագծման և սահմանազատման ինչ հիմք և մեխանիսմ է առաջարկում որևէ միջնորդ:
Ռուսաստանի առաջարկը պարզ է: Է՞լ ինչ առաջարկներ կան, առնվազն որպես ելակետ կամ մեկնակետ, եթե իհարկե կա այդ հարցի տակ մտնելու գործնական պատրաստակամություն:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…