Որակյալ ժամանց

5 լարված դետեկտիվ՝ ժանրի սիրահարների համար

Այս հանգստյան օրերի համար առաջարկում ենք դետեկտիվ ֆիլմեր՝ լարված սյուժետային զարգացումների սիրահարների համար:

The Illusionis

Իլյուզիոնիստ Էյզենհայմը 20-րդ դարասկզբին հայտնի մարդ էր Վիեննայում: Նա այնպիսի անհավանական աճպարարություններ էր ցուցադրում, որ մարդիկ շոկի մեջ էին ընկնում: Նրա ֆոկուսները դիտելու է գալիս անգամ թագաժառանգը: Հենց այստեղից էլ սկսվում է ամենահետաքրքիրը:

Lucky Number Slevin

Ծանոթացեք Սլևինի հետ: Սլևինը անհաջողակ է և գիտի այդ մասին: Ընկերուհին լքել է նրան, տունը նրա ձեռքից շատ շուտով կվերցնեն, և Սլևինը ստիպված տեղափոխվում է Նյու Յորք: Ընկերը փրկում է նրան և առաջարկում է ապրել իր դատարկ տանը: Սլևինը հույս ունի, որ այստեղ նա նոր կյանք կսկսի և կապրի այնպես, ինչպես ուզում է, բայց նա անգամ պատկերացում էլ չունի, թե ինչ անակնկալներ է կյանքը պատրաստել իր համար:

Se7en

Դետեկտիվ Սոմերսեթը երազում է թողնել գործն ու ապրել սովորական մարդկանց պես: Թոշակի գնալուց առաջ Սոմերսեթին հանձնարարություն են տալիս. նա պետք է բացահայտի շատ դաժան և անմարդկային սպանության պատճառները և գտնի հանցագործին: Այս հարցում նրան կօգնի երիտասարդ դետեկտիվ Միլսը: Սակայն, Սոմերսեթը զգում է, որ միայն մեկ սպանությամբ մարդասպանը չի սահմանափակվի:

La migliore offerta

Յուրաքանչյուր հաջողակ տղամարդու թիկունքին կին կա կանգնած, բայց արի ու տես, որ անհաջողության մեղավորը ևս կինն է: 2012 թ. հանրության դատին ռեժիսորը հանձնում է իր «Լավագույն առաջարկ» ֆիլմը, որը պատմում է մի աճուրդավարի մասին: Պարոն Օլդմանը խաբեությունների է դիմում: Խարդախություններով նա կարողանում է իր տան սենյակներից մեկում հազարավոր արվեստի գործ հավաքել և իրենով անել: Նրան օգնում է իր հավատարիմ ընկերը: Սակայն փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում:

The Life of David Gale

Պարոն Գեյլը շատ ամբիցիոզ տղամարդ է, և նախընտրում է ապրել իր սեփական կանոններով: Օրերից մի օր Դեյվիդը հայտնվում է ճաղերի ետևում մի կնոջ սպանության մեջ մեղադրանքով: Դեյվիդը դեմ է եղել մահապատժի, բայց հիմա նա է մեղադրյալի դերում: Դեյվիդը համաձայնվում է խոսել լրագրող Բեթսի Բլումի հետ և պատասխանել նրա հարցերին, ինչի արդյունքում Բեթսին պարզում է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, և որ գուցե Դեյվիդի կյանքն իր ձեռքերում է:

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

5 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

5 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

5 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

6 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

6 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

6 hours ago