Լրահոս 24/7

Գեղարքունիքի մարզում կներդրվի նոր նախագիծ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում ընդունել է  ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի` սննդի արժեշղթաների ծրագրերի» համակարգող, Վանաձորի ենթագրասենյակի ղեկավար Վահան Առաքելյանին, որի ընթացքում խոսվել է Գեղարքունիքի մարզում  «Վերականգնվող էներգիայի հասանելիություն Հայաստանի միկրոձեռնարկությունների համար» նոր նախագծի ներդրման մասին։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում Վահան Առաքելյանը խոսել է  այն ծրագրերի մասին, որոնք իրականացվում են հանրապետության տարբեր մարզերում եւ առաջիկայում կներդրվեն նաեւ Գեղարքունիքում:

Անդրադառնալով այցի բուն նպատակին՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչը հանգամանալից ներկայացրել է «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից իրականացվող «Վերականգնվող էներգիայի հասանելիություն Հայաստանի միկրոձեռնարկությունների համար» նոր նախագիծը, որի մեկնարկը Գեղարքունիքի մարզում նախատեսվում է տալ առաջիկա օրերի ընթացքում:

«Ծրագիրը սննդի արտադրության ոլորտում գործող միկրոձեռնարկություններին հնարավորություն է տալու արեւային կայաններ տեղադրելու համար ստանալ 30 տոկոս սուբսիդավորում: Արեւային կայան ստացող միկրոձեռնարկությունը որպես կանխավճար պետք է վճարի արեւային կայանի արժեքի ընդամենը 10 տոկոսը: Արժեքի մնացած 60 տոկոսը միկրոձեռնարկությունը կվճարի մաս առ մաս՝ 5 տարվա ընթացքում: Իրականացվող նախագիծը կնպաստի ձեռնարկությունների արտադրողականության եւ եկամտի աճին: Ծրագրի առաջնահերթությունը հավասար հնարավորությունների ստեղծումն է այն միկրոձեռնարկությունների համար, որոնք փորձում են միջոցներ գտնել էներգետիկ ծախսերը նվազեցնելու համար»,- նշել է Վահան Առաքելյանը:

Ծրագրին կարող են դիմել նաեւ այն ձեռնարկությունները, որոնք ղեկավարվում են կնոջ, երիտասարդների, միայնակ ծնողի, հաշմանդամություն ունեցող անձի կողմից, այն գտնվում է գյուղական վայրում կամ Հայաստանում արտադրում է ոչ ավանդական սննդատեսակներ: Միկրոձեռնարկության աշխատակիցների թիվը չպետք է գերազանցի 10-ը:

ՄԱԿ-ի  այս նախաձեռնության տեսլականն է՝ արեւային կայանները հասանելի դարձնել փոքր ձեռնարկությունների համար:

«ՊՀԾ-ի աջակցությամբ Հայաստանի 51 դպրոցներում արդեն իսկ տեղադրվել են արեւային կայաններ, ինչի շնորհիվ նվազել են կրթական հաստատությունների էլեկտրաէներգիայի ծախսերը՝ օգնելով նրանց խնայողություններ կատարել եւ հոգալ դպրոցի այլ կարիքները»,- ասել է Վահան Առաքելյանը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունել է ՄԱԿ-ի՝ մարզում նման ծրագրի ներդրման գաղափարը եւ պատրաստակամություն հայտնել՝ աջակցելու մարզից ծրագրի շահառուների հետ քննարկումների կազմակերպման, տեղեկատվության տարածման եւ այլ հարցերում:

Այնուհետև կողմերն անդրադարձել են  նույն ծրագրի միջոցով «Դպրոցամերձ գյուղատնտեսություն» ստեղծելու նախաձեռնությանը: Վահան Առաքելյանը հավաստել է, որ հաջորդ տարի այդ գաղափարը կներդրվի նաեւ Գեղարքունիքի մարզի այն դպրոցներում, որոնք օգտվում են ՄԱԿ-ի «Դպրոցական սնունդ» ծրագրից:

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային…

3 minutes ago

Կուրսկի մարզում ավարտին է հասցվում հակառակորդի ջախջախումը. Պուտին

Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…

26 minutes ago

Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Բայրամով

Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ…

40 minutes ago

Պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել խաղաղության համաձայնագրի ներքո. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է…

43 minutes ago

Թրամփն ու Պուտինը վստահում են միմյանց. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը…

60 minutes ago

Եկամուտների հայտարարագիր է լրացրել արդեն 12 հազար քաղաքացի. ՊԵԿ նախագահ

Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում արդեն 12 հազար քաղաքացի լրացրել է հայտարարագիրը: Այս մասին…

1 hour ago