Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ՝ ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատալով: Այդ մասին նա մասնավորապես նշել է․
«Աշխատանքային հերթական այցով Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներում էի։ Օրակարգում տեղահանված մեր քաղաքացիների համար ընթացող բնակարանաշինական աշխատանքներն էին, ճանապարհաշինությունը և մայրաքաղաքը խմելու ջրի անհրաժեշտ ծավալով ապահովելու հավակնոտ ու հրատապ ծրագիրը»։

















