ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
ՊՆ-ում նշել են, որ քննարկվել են Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող եւ Երեւանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող նոր՝ «Մարդու իրավունքները եւ կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի մեկնարկին ու իրականացմանն առնչվող հարցեր:
Երկուստեք կարեւորվել է ծրագրի շարունակականության ապահովումը:
Ավելին՝ mediamax.am