Հասարակություն
25.10.2021

Հաջորդ տարվանից ՀՀ-ում ծնված ամեն 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը կտրամադրվի ամսական 50 հազար դրամ

Հաջորդ տարվանից ՀՀ-ում ծնված ամեն 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը կտրամադրվի ամսական 50 հազար դրամ

Հայաստանում 2022-ի հունվարի 1-ից սկսած ծնված ամեն երրորդ և հաջորդ երեխան պետության կողմից կստանա  ամսական 50 հազար դրամ աջակցություն՝ մինչև 6 տարեկանը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

«2022-ի բյուջեն լուծելու է բազմաթիվ կարևորագույն խնդիրներ: Մեր նախընտրական խոստման համաձայն՝ 2022-ի հունվարի 1-ին և դրանից հետո նոր ծնված յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի ՀՀ կառավարությունը կաջակցի ամիսը 50 հազար դրամ ֆինանսական աջակցությամբ ձևով, և այդ աջակցությունը կշարունակվի մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը: Այս ծրագիրը մեկնարկում է»,-ասաց Փաշինյանը:

Նա հույս հայտնեց, որ դա նոր կազմավորվող ընտանիքներին կլինի լուրջ աջակցություն, արդեն 2 երեխա ունեցող ընտանիքներին կաջակցի, որ նրանք բազմազավակ ընտանիք դառնալու հարցում որոշում կայացնեն:

«Սակայն հեռու ենք այն մտքից, թե 2022-ի պետբյուջեն կլուծի մեր առաջ ծառացած  բոլոր խնդիրները: և, ըստ այդմ, բազմաթիվ, այդ թվում՝ սոցիալական խնդիրներ մնալու են դեռ չլուծված»,-ասաց Փաշինյանը:

Աղքատության և սոցիալական պաշտպանության խնդիրներն արմատապես լուծելու համար նա կարևորեց ամուր տնտեսական և անվտանգային հիմքերը: Փաշինյանը խոստացավ, որ դրանք դնելու են ամուր հիմքերի վրա և ստեղծելու են առաջիկա մի քանի տարիների ընթացում: «Մենք վստահ ենք, որ կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը»,-եզրափակեց Փաշինյանը:

Լրահոս
Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները
00:01
Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները
Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը
19:50
Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը
Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր
19:33
Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը
19:15
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը
Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն
18:57
Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն
Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի
18:35
Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի
Մեսսին կվերադառնա Կամպ Նոու
18:24
Մեսսին կվերադառնա Կամպ Նոու
Միրզոյանը ներկայացրել է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը
17:56
Միրզոյանը ներկայացրել է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը
Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումներին
17:41
Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումներին
Ադեկվատության խնդիր եմ տեսնում. Քոչարյանը՝ դատավորին
17:29
Ադեկվատության խնդիր եմ տեսնում. Քոչարյանը՝ դատավորին
«Կասկադն» ավարտուն տեսք կստանա
17:11
«Կասկադն» ավարտուն տեսք կստանա
Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց
17:00
Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. Եղոյան
16:53
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. Եղոյան
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին
16:33
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին
Կոչ ենք անում ԵՄ-ին արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ. Լևոն Քոչարյան
16:19
Կոչ ենք անում ԵՄ-ին արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ. Լևոն Քոչարյան