Քաղաքականություն

Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների ղեկավարները վերահաստատել են համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուն հոկտեմբերի 25-ին կայացած հանդիպմանը վերահաստատել են Կիպրոսի և Հայաստանի միջև կապերն ու համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը։ Այս մասին հաղորդում Է cyprusMail-ը:

Սիմոնյանը գոհունակություն է հայտնել միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունից՝ ընդգծելով միջխորհրդարանական մակարդակով համագործակցությունը։

«Հայկական կողմն ամեն ինչ անելու է մեր երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության առավել խորացման համար՝ ի օգուտ երկու ժողովուրդների»,- նշել է նա:

Նա հավելել է, որ հանդիպման ընթացքում ինքը և Դեմետրիուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Կիպրոսի խնդրի հետ կապված հարցեր։

Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի խորհրդարանին՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումը միաձայն դատապարտելու համար: Նշվում է, որ նա նաև վերահաստատել է Հայաստանի ամբողջական աջակցությունը Կիպրոսի խնդրի խաղաղ լուծմանը: 

«Քանի որ Կիպրոսը և Հայաստանը երկուսն էլ Թուրքիայի անզիջողականության զոհն են, կենսականորեն կարևոր է, որ նրանք ավելի ամուր կապեր հաստատեն միջխորհրդարանական, միջազգային մակարդակներում»,- ասել է  Դեմետրիուն։

Նա նաև նշել է, որ Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև քննարկումներ կսկսվեն Սիմոնյանի Կիպրոս կատարած պաշտոնական այցի ավարտից հետո։

«Ընդհանուր ռազմավարության միջոցով մենք կարող ենք դիմակայել ցանկացած մարտահրավերի՝ մեծ թե փոքր, բայց նաև ամրապնդել մեր ձայնը եվրոպական և միջազգային հարցերի շուրջ, որպեսզի կարողանանք առաջ քաշել մեր ընդհանուր սկզբունքները»,- շեշտել է Դեմետրիուն։

Թիվ 1

Recent Posts

Ինչ է ներառում ՀՀ-ի կողմից Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական…

2 minutes ago

Ֆրանսիան և Իտալիան են արգելափակել Ուկրաինային օգնության փաթեթը. Bloomberg

Bloomberg պարբերականը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, հայտնում է, որ իտալացի դիվանագետները խնդրել են տրամադրել ավելի շատ…

5 minutes ago

Օգտագործեցինք մեր հնարավորությունները. Վիլի Սանյոլ

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մեկնաբանել է Հայաստանի ընտրանու նկատմամբ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային…

38 minutes ago

Էրդողանը շնորհավորել է Ալիևին՝ մաղթելով խաղաղություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին Նովրուզի կապակցությամբ և մաղթել խաղաղություն։ «Նովրուզը՝ մեր…

48 minutes ago

Չեմ ցանկանում շտապել և տրամադրությունների որևէ փոփոխություն արձանագրել. Աբազյան

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն անդրադարձել է անհայտ կորածների և գերեվարվածների հարցով Հայաստանի ու Ադրբեջանի…

1 hour ago

ԱՄՆ-ը չի կարող որևէ բանի հասնել սպառնալիքների միջոցով․ Խամենեի

Միացյալ Նահանգները պետք է իմանա, որ Իրանի կողմից սպառնալիքները երբեք ոչնչի չեն հասնի, և Վաշինգտոնն…

1 hour ago