

Արգենտինացի գիտնականների նոր հետազոտությունները կրկին հաստատել են ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի անվտանգ լինելը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ այս մասին տեղեկացրել է Արգենտինայի առողջապահության նախարարությունը:
Ապրիլին նախարարությունը հրապարակել է հետազոտությունների արդյունքներ, ըստ որոնց՝ «Սպուտնիկ-V» պատվաստանյութն ավելի արդյունավետ իմունային պաշտպանություն է ապահովում, քան երկրում կիրառվող այլ պատվաստանյութերը: Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացած մարդկանց շրջանում ամենաքիչն են կորոնավիրուսով վարակի դեպքեր արձանագրվել:
Կորդովայի ազգային համալսարանը ևս հետազոտություն է անցկացրել, որը ցույց է տվել, որ «Սպուտնիկ-V»-ն արդյունավետ է գործում նաև կորոնավիրուսի «դելտա» շտամի դեմ: Այն առավել արդյունավետ է, քան «ԱստրաԶենեկան» և «Սինոֆարմը»:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…