Facebook

Մեր գլխավոր խնդիրն է այսօր՝ դադարել ինքներս մեզ խաբելուց․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից և ահաբեկչությունից անցել է 22 տարի: 27-ն ու դրան հաջորդած 22 տարիները, դրանց ընթացքում տեղի ունեցած վերելքներն ու հիմնականում, գերազանցապես վայրէջքներն ու անկումները հայ ժողովրդի համար ավելի ու ավելի սրում են մի խնդիր:

Ոչ թե փնտրել, թե ինչն էր սկիզբը, այլ հասկանալ տեղի ունեցածի և տեղի ունեցողի բնույթը, էությունը, բովանդակությունը, մեթոդաբանությունը, տեխնոլոգիաները, որ կիրառվել ու կիրառվում են անկախություն ձեռք բերած հետխորհրդային փոքր հանրապետության ու դրա ժողովրդի դեմ, որը սակայն մեծ ժողովուրդ է՝ հաշվի առնելով աշխարհասփյուռ հայկական ներուժը, որն ըստ էության այդպես էլ հավաքականորեն չծառայեց հայկական պետականության ամրացմանը:

Այդ պետականությունն այսօր ապրում է ճակատագրական և վճռորոշ օրեր, ինչն արձանագրելը սակայն այսօր ամենաքիչն է, որ հնարավոր է և պետք է անել: Ու թեև կարող է հնչել տարօրինակ, սակայն հայ ժողովրդի և հայկական պետականության համար ճակատագրականության և ըստ էության ճակատագրապաշտության «դարաշրջանը» փակելու համար պետք է ի վերջո հասնել հանրային նոր մտածողության:

Մտածողություն, որը կլինի նվազագույն միֆականացված և առավելագույնս ուղղված կլինի սեփական կարողությունների ռացիոնալ գնահատման, առանց ավելորդ վերամբարձության և հավակնոտության, միաժամանակ սակայն առանց ինքնանվաստացման և թերարժեքության և փոքրության բարդույթի:

Այո մենք փոքր պետություն ենք, սակայն պետք չէ նաև այդ հանգամանքը վերածել բարդույթի: Փոքր պետություն լինելու ռացիոնալ գիտակցումը պետք է լինի ուժեղ և արդիական պետություն դառնալու մեծ կամքի խթան: Մենք մեզ հետ տեղի ունեցածը և տեղի ունեցողը խորությամբ հասկանալու, ընկալելու, վերլուծելու, հետևություններ անելու և լուծումներ գտնելու խնդիրը կարող ենք և պետք է լուծենք այդ կամքի ձևավորմանը զուգահեռ:

Հայկական պետականության ամրությունն այդ կայուն զուգահեռի ապահովումն է: Մեկը չի կարող առաջ ընթանալ առանց մյուսի, դա կլինի խաբեություն: Հետևաբար, մեր գլխավոր խնդիրն է այսօր՝ դադարել ինքներս մեզ խաբելուց և ունենալ իրողություններին ոչ թե «լայն փակված աչքերով», այլ բարդույթներից, միֆերից և կարծրատիպերից զերծ մտքով նայելու կարողություն և ուժ:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago