Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Սիրիայում և Իրաքում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու առաջարկին:
Որոշմանը կողմ են քվեարկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» , «Ազգայնական շարժում» և ընդդիմադիր ազգայնական IYI կուսակցությունները:
Գլխավոր ընդդիմադիր ուժը՝ քեմալական «Ժողովրդահանրապետական» և ընդդիադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունները դեմ են քվեարկել առաջարկին:
Թուրքական զինված ուժերի՝ Սիրևիայում և Իրաքում ներկայության շարունակականությունը երկրի իշխանությունները հիմնավորում են այնտեղ քրդական խմբավորումների գործունեությունը, որոնց Անկարան ահաբեկչական ուժեր է համարում:
Իրաքում և Սիրիայում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարացվելու է 2 տարով: Մինչև այժմ ամեն տարի Թուրքիայի ներկայությունն այս երկրներում երկարացվել էր ընդամենը 1 տարով: