Լրահոս 24/7

«Միջամտություն» էիք որակում դատարանների մուտքերը փակելը, բայց այսօր դուք ներխուժում եք դատարաններ․ Վահագն Ալեքսանյան

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: ԱԺ պատգամավորների մեկ քառորդի պահանջով դատարաններում գործերի օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով: Այս մասին տեղեկացրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և նշեց, որ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ, և այժմ պետք է քննարկվի այդ որոշման նախագիծը:

«Տարուց ավելի է, ինչ դուք և ձեր քաղաքական թիմը դատարանների մոտ մեկ օր և ընդամենը մի քանի ժամ տևած բողոքի քաղաքական ակցիան անվանում էիք միջամտություն դատական համակարգին, բայց դուք այսօր բերել եք մի օրենքի նախագիծ, որը ոչ թե միջամտում է, այլ ներս է խուժում դատական համակարգ»,- դիմելով նախագիծը ներկայացնող՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և հավելեց, թե արդյոք հակասություն չի՞ տեսնում իրենց նախորդ և ներկա ասածների մեջ:

Արձագանքելով՝ Վահագն Ալեքսանյանը նկատեց, որ դատարանների մոտ հավաքված մարդիկ չէին կարող այնքան միջամտել դատական գործերին, որքան մի ամբողջ քննիչ հանձնաժողովը. «Ձեր իրավաքաղաքական քարտեզում էսպես է. էն դատավորները, որոնք Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում են կայացրել, վատն են, էն դատավորները, որոնք կալանավորման որոշումը մերժել են, երկնքից իջած հրեշտակներ են: Ճի՞շտ եմ հասկացել դատավորների բախշման ձեր սպեկտորը»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

5 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

5 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

5 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

5 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

5 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

6 hours ago