Հայաստանի շահերը ներկայացնող թիմը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի քննությանը ներկայացրել է մասնագիտական և բովանդակային հագեցվածության առումով ուժեղ հայց: Նման վստահություն հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Հռիփսիմե Գրիգորյանի հարցին:
Միրզոյանը շեշտեց՝ գործընթացն իսկապես կարևոր է: Քանի որ խոսքը դատական գործընթացի մասին է, նա չշտապեց մեկնաբանություններ անել այդ գործընթացի մասին: «Նախնական արդյունքների մասին կտեղեկանանք միայն նոյեմբերին: Ես խոսում եմ անհապաղ միջոցների կիրառման կամ չկիրառման վերաբերյալ որոշումների մասին»,-ասաց ԱԳ նախարարը:
Նա նշեց երկու հանգամանք: «Հայաստանը ներկայացնող թիմը և մասնագիտական առումով, և բովանդակային հագեցվածության առումով ուժեղ հայց է ներկայացել: Մի արդյունք արդեն կարող ենք արձանագրել՝ Ադրբեջանն ի վերջո տխրահռչակ ռազմական ավարի պուրակից հեռացրեց մանեկեները և սաղավարտները»,-ասաց նա:
Միրզոյանն ակնհայտ համարեց, որ այդ պուրակը հայատյացության, այլատյացության ճչուն դրսևորում է: Ըստ նրա՝ դատական գործընթացը նպաստել է նրան, որ այդ մանեկենները հեռացվեն:
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 14-15-ին քննել է Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջը: Դրանով Հայաստանը, ի թիվս այլ պահանջների, առաջարկում է անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին, փակել ռազմական ավարի պուրակը:
«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…
Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…