Լրահոս 24/7

Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

Երեկ բացվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը:

Բացման արարողությանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Համբարձումյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, համակարգի բուժաշխատողներ և այլ հրավիրվածներ:

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ողջունելով ներկաներին ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Համբարձումյանը երախտագիտություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ ի դեմս Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնի, համատեղ աշխատանքի արդյունքում ավարտին հասցված ևս մեկ բարեգործական ծրագրի համար: Արցախում ծրագիրը մեկնարկվել էր Հադրութի շրջանից, որի բացումը եղել է 2020 թվականի հունիսի 12-ին, 2021թ. ապրիլի 22-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումն ունեցավ նման բաժանմունք:

Մարտունու անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցներով վերակառուցվել, կահավորվել ու համալրվել է բարձրակարգ բժշկական սարքավորումներով: Բաժանմունքի նպատակն է Մարտունու շրջանի բնակչությանը որակյալ անհետաձգելի բուժօգնության տրամադրումը։

Ելույթով հանդես է եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնը՝ իր խոսքում նշելով, որ կոմիտեն երկար տարիների փորձ ունի անհետաձգելի բուժօգնության ոլորտում և պատրաստակամություն է հայտնել անձնակազմի համար կազմակերպել «Անհետաձգելի բժշկական օգնության հիմունքներ» թեմայով դասընթաց: Առաքելության ղեկավարը ընդգծել է, որ մենակով չէին կարողանա կատարել մեծ աշխատանք և իրենց շնորհակալությունն է հայտնել ոլորտի մասնագետներին, ովքեր օգնել են միասին հասնել հաջողության:

Կարմիր ժապավենի հատման պատվավոր առաքելությունը տրվել է Բերտրան Լամոնին և ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Համբարձումյանին, որից հետո ներկաները շրջելով բաժանմունքով ծանոթացել են բժշկական նոր սարքավորումներին ու հնարավորություններին:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

7 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

7 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

7 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

7 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

7 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

8 hours ago