ՀՀ Ազգային ժողովի պաշպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պարզաբանեց՝ ինչու է ձգձգվում Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ձևավորման գործընթացը:
Պատգամավորը նշեց, որ իրենք այդ գործում հապաղել են, որպեսզի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր անդամներն իրենց թույլտվության փաստաթղթերը կարգի բերեն:
«Տեսեք՝ ինչքան համբերատար սպասել ենք այդ գործընթացի ավարտին: Ընդդիմադիր մեր 4 գործընկերներից 3-ը ստացել են, 1-ը չի ստացել: Պարոն Ղազինյանը չի էլ ներկայացրել թույլտվության համապատասխան փաստաթղթերը, որպեսզի կարողանա գաղտնի փաստաթղթերից և փակ ռեժիմներից օգտվելու հնարավորություն ունենա: Մենք հապաղում ենք, որպեսզի ամբողջացնենք: Վաղը մեր ընդդիմությունը մեզ չմեղադրի՝ դուք շուտ սկսեցիք, որ մենք չմասնակցենք»,- ասաց Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին իրենց խոստումն անպայման կկատարեն. «Անխուսափելիորեն պետք է լինի, որպեսզի որևէ շահարկում հնարավոր չլինի անել»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…
ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Այսօրվանից Գյումրիում և Փարաքար խոշորացված համայնքում…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…