Առաջին անգամ նոր շտամի մասին սկսեց խոսել Մեծ Բրիտանիան՝ նշելով՝ այն ի հայտ է եկել այս տարվա ապրիլ ամսին: Սեպտեմբերի վերջին այն արդեն կազմում էր երկրում առկա շտամների 6 տոկոսը և շարունակում աճել: Շոտլանդիայում նոր շտամը շատ ավելի արագ է տարածվում: Մասնագետները դա կապում են նրանով, որ այդ երկրում վիրուսի շտամների նմուշների սեկվենավորման գործընթաց է իրականացվում: Այս կարծիքին է ամերիկացի գենետիկ-գիտնական Դմիտրի Պրուսսը:
Հոկտեմբերի 15-ից Բրիտանիայի առողջապահության նախարարությունը մոնիթորինգի է ենթարկում նոր շտամը: Նշվում է արդեն՝ սա «դելտա» շտամի առանձնահատուկ տեսակն է, դրան գումարած՝ նաև քովիդի այլ երկու շտամները՝ Y145H и A222V-ը: Այս երկուսն ի հայտ են եկել կորոնավիրուսի տարածման տարբեր ամիսներում: Օրինակ՝ A222V-ը առաջացավ Եվրոպայում ամռանը, բայց արագ անհետացավ, քանի որ մարդու օրգանիզմում երկար մնալու և տարածվելու պայմաններ չուներ: Հիմա երկու շտամները միախառնվել են իրար և ավելի երկար են պահպանվում:
Այս շտամը դեռևս քիչ է տարածվում. ԱՄՆ-ում երեք դեպք է գրանցվել: Երեկ Իսրայելն էր հայտարարել երկրում նոր շտամի վարակվածության վերաբերյալ. վարակվել է 11 տարեկան երեխա: Ռուսաստանում այն հայտնաբերվել է 69 տարեկան տղամարդու մոտ: Ախտանշանները նույն են՝ հազ, ջերմության բարձրացում:
Մասնագետները նշում են՝ դեռևս պարզ չէ, թե ինչ կողմնակի ազդեցություն կարող է թողնել նոր շտամը մարդու օրգանիզմում հայտնվելուց հետո: Հարց է նաև՝ նոր շտամը կարո՞ղ է պատճառ դառնալ, որպեսզի վիրուսն էլ ավելի ագրեսիվ կերպով տարածվի:
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…