Լրահոս 24/7

Ավազակային հարձակում Տաշիրում. հարուցվել է քրեական գործ

2021 թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 01։45-ին, Տաշիրի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։40-ին, «Դեմքի ձախ կեսի հրազենային վնասվածք, ստորին ծնոտի կոտրվածքով, կրծքավանդակի ձախ կեսի հրազենային կույր թափանցող վիրավորում, լարված հեմոպնևմոթորաքս ձախից» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Տաշիր քաղաքի 29-ամյա բնակիչը:

Նույն օրը՝ ժամը 02։30-ին, վերջինիս մայրը ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ նշված օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում, երկու դիմակավորված և զինված անձ մուտք են գործել իրենց տուն, հարցրել են որդու գտնվելու վայրի մասին և պահանջել գումար ու ոսկի: Ստանալով բացասական պատասխան՝ նրանցից մեկն ինքնաձիգի խզակոթով հարվածել է իր ճակատին, իսկ մյուսը բարձրացել է երկրորդ հարկ։ Քիչ անց, երբ որդին վերադարձել է, նրանցից մեկը տան բակում  կրակել է որդու ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, 29-ամյա երիտասարդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Վերջինիս մայրը հարցաքննվել է, առգրավվել են դեպքի պահին նրանց կրած հագուստները։

Նախաքննությունը շարունակվում է։

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…

19 minutes ago

Դեռ վաղ է խոսել համաձայնագրի ստորագրման վայրի մասին. Մամեդով

Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…

48 minutes ago

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ

ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…

1 hour ago

24 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը վերադարձվել է ՀՀ-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…

1 hour ago

Պուտինը Ուիտքոֆի միջոցով նոր ազդանշաններ է ուղարկել Թրամփին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆի հետ.…

2 hours ago

«Ղարաբաղի հարցը» լուծված չէ

Բաքվի գլոբալ խորհրդաժողովի բացման ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերստին պնդել է, որ ԵԱՀԿ Մինսկի…

2 hours ago