Լրահոս 24/7

«Ղարաբաղի հարցը» լուծված չէ

Բաքվի գլոբալ խորհրդաժողովի բացման ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերստին պնդել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի: Նրա խոսքերով՝ այդ խումբն ստեղծվել է, որպեսզի լուծի «Ղարաբաղի հարցը, այսօր այդ հարցը լուծված է»:

Ադրբեջանի նախագահը կամ շատ վատ գիտի խնդրի պատմությունը, կամ միտումնավոր նենգափոխում է. ԵԱՀԽ/ԵԱՀԿ Մինսկի խումբը ձեւավորվել է 1992թվականի մարտի 24-ին եւ ստացել Մինսկի խորհրդաժողով հրավիրելու եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու մանդատ:

Ընդ որում, այդ խորհրդաժողովին որպես շահագրգիռ կողմ պետք է մասնակցեին Լեռնային Ղարաբաղի ընտրված եւ այլ ներկայացուցիչները: Այդպիսով ԵԱՀԽ/ ԵԱՀԿ Նախարարների կոմիտեն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը եւ 1991թվականի դեկտեմբերի 28-ին կայացած Գերագույն խորհրդի ընտրությունները: Հակառակ դեպքում խոսք չէր լինի Մինսկի խորհրդաժողովին Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցության մասին:

Իլհամ Ալիեւը, որպես մասնագիտությամբ միջազգայնագետ-պատմաբան եւ երկրի նախագահ՝ պետք է իմանա, որ ԵԱՀԽ/ԵԱՀԿ Նախարարների կոմիտեի այդ նիստը գումարվել է Ադրբեջանի խնդրանքով: Այսինքն, Ադրբեջանն է նախաձեռնել, որ ստեղծվի Մինկի խումբ, հրավիրվի խորհրդաժողով եւ ԼՂ ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որ պետք է բոլոր կողմերի համար ընդունելի լիներ:

Ավելի քան քառորդ դար տեւած բանակցությունների արդյունքում Մինսկի խորհրդաժողով չի գումարվել, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի որոշարկվել: Թե ի՞նչ պատճառներով է խափանվել Մինսկի խորհրդաժողով գումարելու նախաձեռնությունը, կարող է դառնալ պատմաբանի ուսումնասիրության թեմա:

Մենք գործ ունենք իրավական անհերքելի իրողության հետ. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվեր խաղաղ բանակցությունների արդյունքում, եւ Ադրբեջանը, որպես ԵԱՀԽ/ԵԱՀԿ եւ Մինսկի խմբի անդամ պետություն, այդ պարտավորությունը ստանձնել է 1992թ. մարտի 24-ին:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը կոպտորեն խախտել է միջազգայնորեն ստանձնած պարտավորությունը եւ Լեռնային Ղարաբաղի դեմ նվաճողական պատերազմ սկսել, իսկ 2023թ. սեպտեմբերի 19-ին իրականացրել ահաբեկչություն, որ հանգեցրել է 120 հազար մարդու իր պատմական հայրենիքից բռնատեղահանության:

Որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի, այն պետք է Մինսկի խորհրդաժողով հրավիրի՝ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ Ադրբեջանը դեռ պետք է կարողանա հիմնավորել, որ «Ղարաբաղի հարցը լուծված է»: Ընդսմին, գոյություն ունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւեր, որոնք հստակ սահմանում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ենթակա է խաղաղ բանակցություններով կարգավորման:

Պետք չէ, արդյունավետ չէ խնդիրը ներկայացնել այնպես, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը «հակամարտության լուծում է»: Հայաստանը երբեք Ադրբեջանի հետ տարածքային վեճ չի ունեցել, խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Եւ քանի դեռ այն չի որոշվել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը մնում է ուժի մեջ:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

2 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

2 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

2 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

3 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

3 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

3 hours ago