Արցախ

Ստեփանակերտում մեկնարկել է 5 հարկանի բազմահարկի կառուցումը

Ստեփանակերտի Մարտունի փողոցի թիվ 45 հասցեում մեկնարկել են 5 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքները` Արցախի կառավարության միջոցներով:

Բնակարանների մի մասը նախատեսվում է նույն տարածքում` նախկինում հրետակոծությունից ավերված բնակելի տների սեփականատերերին փոխհատուցման նպատակով։ Փոխհատուցման նպատակով նախագծվող բնակարանների մակերեսները և սենյակների քանակությունը հաստատված է քաղաքապետարանի կողմից։

Շենքի կառուցապատման մակերեսը կազմում է 481 քմ։

Բազմաբնակարան բնակելի շենքում նախագծված է 23 բնակարան, որոնցից մեկ սենյականոց`թվով 2 բնակարան, երկու սենյականոց`թվով 5 բնակարան, երեք սենյականոց` թվով 14 բնակարան, չորս սենյականոց`թվով 2 բնակարան։ տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։

Բնակարանների քանակությունը և մակերեսները նախագծվել են ըստ ճարտարապետահատակագծային առաջադրանքի:

Տարածքը նախատեսված է բարեկարգել, կանաչապատել։

Բնակելի շենքի կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Հաբանդ» ՍՊ ընկերությունը։ Բազմաբնակարան բնակելի շենքի նախագիծը մշակվել է «ԱՐԽ-ԶՈՆ» ՍՊԸ-ի կողմից։

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային…

23 seconds ago

Կուրսկի մարզում ավարտին է հասցվում հակառակորդի ջախջախումը. Պուտին

Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…

24 minutes ago

Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Բայրամով

Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ…

37 minutes ago

Պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել խաղաղության համաձայնագրի ներքո. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է…

40 minutes ago

Թրամփն ու Պուտինը վստահում են միմյանց. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը…

57 minutes ago

Եկամուտների հայտարարագիր է լրացրել արդեն 12 հազար քաղաքացի. ՊԵԿ նախագահ

Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում արդեն 12 հազար քաղաքացի լրացրել է հայտարարագիրը: Այս մասին…

1 hour ago