Լրահոս 24/7

Քովիդով վարակված 17 երեխա է հոսպիտալացված, 6 երեխա գտնվում է թթվածնակախյալ վիճակում. Արմեն Մուրադյան

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մեր երկրում գնալով աճուն են վիրուսով հաստատված դեպքերն ու դրա հետևանքով մահացության թվերը: Աճել են նաև վիրուսով վարակված դեպքերը փոքրիկների մոտ:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այս պահին  հոսպիտալացված է 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա։ Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: 6 երեխայի վիճակը գնահատվում է ծանր, նրանք էլ գտնվում են թթվածնակախյալ վիճակում: 9 երեխայի վիճակը կայուն ծանր է։

Այս մասին ֆեսբուքյան իր էջում հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Նա նշել է, որ 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը:

Այսօր նաև հայնտի դարձավ, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ: Ինչպես Հայկական Ժամանակին հայտնել էր ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը երեխայի մահվանը նպաստել է կորոնավիրուսային հիվանդությունը. «Եթե չլիներ քովիդը, հնարավոր է դեռ ապրեր երեխան»,- ասել էր նա:

Նախորդ շաբաթվա տվյալներով՝ Հայաստանում, եթե երեխաների մոտ քովիդով վարակվածության դրական դեպքերը կազմում էին 4 տոկոս, այժմ 7 տոկոսից ավելի են: Հոկտեմբերի 27-ի տվյալներով՝ վիրուսով վարակված 70 երեխա է բուժում ստանում:  100 տոկոս դեպքերը բաժին են  ընկնում «դելտա» շտամին:

Թիվ 1

Recent Posts

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

14 minutes ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

45 minutes ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

1 hour ago

Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստ

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 18-ին կայացել է ՓՄՁ…

1 hour ago

Մենք կարող ենք ամբողջական հրադադարի հասնել Ուկրաինայում. Ուիթքոֆ

Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կարծում է, Ուկրաինայում կարող են ամբողջական հրադադարի հասնել մի…

1 hour ago

Բուժօգնության շրջանակներում ուղղաթիռով 42 անգամ բուժառուներ են տեղափոխվել. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 2024 թվականի կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) կատարման ընթացքն…

2 hours ago