Մշակույթ

Նամականիշերի ցուցահանդես Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հոկտեմբերի 29-ին` Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում, ՀայՓոստն ու Երևանի մետրոպոլիտենը համատեղ կազմակերպել են նամականիշերի ցուցահանդես։ Ցուցահանդեսի նպատակն է ֆիլատելիստական պրոդուկտների միջոցով հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնել հայկական մշակույթը, ինչպես նաև տեղեկատվություն մատուցել մեծանուն հայերի մասին:

Այս մասին տեղեկացնում է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը:

Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված են նամականիշեր և գեղաթերթիկներ, որոնք թողարկվել են 2010-2021 թվականների ընթացքում: Նրանք պատմում են Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության, բուսական և կենդանական աշխարհի, տեսարժան վայրերի, նշանակալի իրադարձությունների և մարդկանց մասին:

«Շնորհակալ ենք Երևանի մետրոպոլիտենին համագործակցության համար, որի շրջանակում մենք կազմակերպել ենք նամականիշերի ցուցադրություն: Սա հերթական անգամ հնարավորություն կտա ճանաչել նամականիշերը, դրանց արժեքը և նշանակությունը հայկական մշակույթի, արվեստի, գիտության պահպանման և փոխանցման գործում: Մեր քաղաքացիները, գտնվելով Երիտասարդական մետրոյի կայարանում, կարող են բացահայտել նամականիշերի մեծ, հետաքրքիր աշխարհը, ինչպես նաև բարձրացնել հետաքրքրությունը նամականիշերի նկատմամբ»,-նշել է  ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

«Երևանի մետրոպոլիտենի նախաձեռնությամբ որոշեցինք այս անգամ ֆիլատելիայի լեզվով ներկայացնել ուղևորներին և զբոսաշրջիկներին Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը։ Արվեստը մետրոյում նախագծի շրջանակներում մետրոպոլիտենի տարբեր կայարաններում պարբերաբար իրականացվում են տարատեսակ մշակութային միջոցառումներ։

Մեր գլխավոր նպատակն է, որպեսզի մեր սիրելի ուղևորները նույնիսկ խորության վրա իրենց թանկարժեք ժամանակն օգտագործեն ի նպաստ իրենց»,- իր խոսքում ասել է մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը։

Ցուցադրված նամականիշերի և գեղաթերթիկների շարքում ներկայացված է նաև Հայաստանի առաջին ձայնային մեկ նամականիշով գեղաթերթիկը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին: Ներբեռնելով ARLOOPA հավելվածը և սկանավորելով գեղաթերթիկը, այն հնարավորություն է տալիս վայելել Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն» ստեղծագործությունը՝ իր իսկ կատարմամբ:

Ներկայացված են նաև «EUROPA» ամենամյա միջազգային մրցույթի շրջանակներում թողարկված և առաջին հորիզոնականեր զբաղեցրած նամականիշերը:

1992 թվականին Հայաստանի անկախ Հանրապետությունը թողարկեց իր առաջին նամականիշերը` բացելով նոր էջ հայկական ֆիլատելիայի պատմության մեջ: 1992 թ.-ից ի վեր թողարկվել է ավելի քան 1000 նամականիշ և գեղաթերթիկ՝ նվիրված Հայոց ցեղասպանության, կրոնի, մշակույթի, գիտության, արվեստի, արտադրության, սպորտի, ֆլորայի և ֆաունայի, ճարտարապետության և այլ թեմաներին:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

13 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

14 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

15 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

15 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

15 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

15 hours ago