Սպորտ

Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցին տրամադրվել է մարզագույք

Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Սպորտային սերունդ 2021» ծրագրի շրջանակում տրամադրված մարզագույքի պաշտոնական հանձնման արարողություն:

Միջոցառմանը ներկա են եղել «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը, հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե  մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Եղոյանը և այլ պաշտոնատար անձինք:

Կայուն զարգացման հայկական հիմնադրամը «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամի» հետ համատեղ 2020 թ.-ից ի վեր իրականացնում  է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակն է սպորտային մշակույթի խթանումը հայ երիտասարդության շրջանում: Ծրագրի շրջանակում 2020 թ. ՀՀ բոլոր մարզերից 16 հանրակրթական ուսումնական հաստատություններ ստացել են յուրաքանչյուրը 1 մլն ՀՀ դրամ արժողությամբ նոր մարզագույք: 2021 թ. 25 հանրակրթական դպրոց ևս ավելացել են այդ ցանկին:

Ծրագրի շրջանակում նախատեսված են մի շարք մարզական միջոցառումներ, միջդպրոցական մարզական մրցումներ, մարզական մարտահրավերներ, վիկտորինաներ, ինչպես նաև հանդիպումներ հայտնի մարզիկների հետ: Հատուկ ուշադրության են արժանանալու հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ներառումը մարզական միջոցառումներում:

Հիշեցնենք, որ մրցույթին կարող էին մասնակցել Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գործող բոլոր հանրակրթական դպրոցները՝ ուղարկելով դպրոցի կողմից պատրաստված կարճ տեսահոլովակ, որը կպատմեր դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային նվաճումների, համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում աշակերտների ներգրավվածության և, իհարկե, դպրոցում սպորտի կարևորության մասին:

Այս տարի մրցույթին մասնակցել է 244 դպրոց ՀՀ բոլոր մարզերից:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

5 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

5 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

5 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

5 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

5 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

6 hours ago