Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը, հայտնում է Անադոլու գործակալությունը:
Հանդիպումը, որը փակ է եղել լրատվամիջոցների համար, տևել է մոտ մեկ ժամ տաս րոպե։
Էրդողանն ու Բայդենը պայմանավորվել են ստեղծել հարաբերությունների ամրապնդման մեխանիզմ։
Նշենք, որ հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նշվում է, որ Էրդողանն ու Բայդենը կենտրոնացել են ՆԱՏՕ-ի հետ դաշինքի և ռազմավարական գործունեության վրա, ինչպես նաև գոհունակություն են հայտնել կլիմայի փոփոխության հարցում փոխադարձ քայլերից։
Իր հերթին Սպիտակ տունը հայտնում է, որ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Բայդենը հայտնել է Թուրքիայի հետ կառուցողական հարաբերություններ պահպանելու իր մտադրությունը։

















