Քաղաքականություն

Մշակույթի տան տնօրենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. պատգամավորը սա պատմական որոշում է որակում

Գորիսի մշակույթի տան տնօրենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն, պատիժը պայմանականորեն չի կիրառվի:

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի՝ մշակույթի տան տնօրենը գրադարանավարին և մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի հունիսի 7-ին Գորիսում կայացած նախընտրական հանրահավաքին։ Իսկ հունիսի 15-ին սպառնացել է աշխատանքից ազատել գրադարանավարին, խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին՝ աշխատակցուհուն անվանելով դավաճան։

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով դատարանի որոշմանն ու դատավճռին, այն համարում է պատմական:

«Այս դատավճիռը պատմական է։ Այո, սիրելի հայրենակիցներ, ձեր գործատուն կամ ղեկավարը ՉԵՆ կարող ձեզ ստիպել մասնակցել այս կամ այն հանրահավաքին, չեն կարող ձեզ ստիպել քվեարկել այս կամ այն ուժի օգտին, իսկ եթե հանկարծ փորձեն, ապա պատիժը չի ուշանա

Չորս տարվա ազատազրկումը, որը թեկուզ պայմանական չի կիրառվում, հավատացեք, խաղ ու պար չէ»,-գրել է Ալեքսանյանը՝ հավելելով, որ ցանկացած պարագայում, երբ ղեկավարը կամ գործատուն կփորձեն բռնանալ որևէ մեկի  քաղաքական կամքի վրա, քաղաքացին պիտի փորձի հավաքել հնարավորինս շատ իրեղեն ապացույցներ (ձայնագրություն, նամակագրություն) և ներկայացնել իրավապահ մարմիններին։։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

17 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

17 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

18 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

18 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

18 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

18 hours ago